Փետրվարի 19-20-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Իսակովի պողոտայում` Դալմայի այգիների մոտակայքում, այրվել է 800 քմ եղեգնուտ, Արմավիրի մարզի Նաիրի գյուղի սկզբնամասում գտնվող այգիներից մեկում՝ 25 հա խոտածածկ տարածք և պտղատու ծառեր, Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտակայքում՝ 800 քմ, Երասխ-Երևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում՝ 300 քմ, Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին՝ 500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: