Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը` 1994 թ. ծնված Արթուր Մարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: