Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Մայիսի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Ն. Մարգարյանին Երևան քաղաքի «Կասկադ» համալիրի տարածքում հայտնաբերել և ներկայացրել են բաժին:
Նելլի Մարգարյանը տեղափոխվել է «Հայ օգնության ֆոնդ»-ի կենտրոն: