Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և անկողնում հայտնաբերել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի: