Երեւանում, մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19։00-ի սահմաններում Երեւանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակչուհի՝ 41-ամյա Վ. Ս.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով թիվ 13/1 կիսակառույց շենքի 4-րդ հարկից ցած է նետվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական եւ դիակի դատաբժշկական: