Արցախի Հանրապետությունում երեկ՝ ապրիլի 14-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, ժամը 08:00-20:00-ն ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:

Ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ տարբեր հարցերով դիմել է 24 քաղաքացի, որոնց, օրենքով սահմանված կարգով, տրվել է պատասխաններ:

Նշված քաղաքացիներից 11-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 12-ին տրվել է համապատասխան տեղեկանք՝ դատարան դիմելու համար, իսկ 1-ը դիմել է հաշվառման հետ կապված խնդրով: