Եթե դուք այն կանացից եք, որոնք շատ են սիրում զարդեր կրել, ապա այս թեստը ձեզ համար է: Այս թեստի միջոցով կպարզեք, թե որքանով եք բարձր ճաշակի տեր, և որն է ձեր յուրահատկությունը:

Ընտրեք այն զարդը, որը կցանկանայիք ունենալ ձեր զարդատուփում:

1.Եթե դուք ընտրել եք առաջին զարդը ուրեմն դուք վինտաժային ոճի սիրահար եք: Ձեր ընտրությունը վկայում է այն մասին, որ հին զարդերը ավելի գեղեցիկ ու նուրբ եք համարում: Դուք հասկանում եք ոճից և կցանկանայիք ջազի և ռետրո ավտոմեքենաների դարաշրջանում ծնված լինել:

2.Դուք դասական ճաշակ ունեք: Սիրում եք զուսպ, գործնական և պարզ զարդեր: Հիանալի ճաշակի տեր եք:

3.Դուք հանելուկային կին եք: Սիրում եք արծաթ և ոսկի, բայց չեք սահմանափակվում պարզ զարդերով, սիրում եք կրել յուրահատուկ զարդեր:

4.Այս ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք սիրում եք մեկից ավել զարդեր կրել: Թռչունը խոսում է ազատատենչության մասին, իսկ քարը թալիսմանների հանդեպ ունեցած հավատի վկայությունն է:

5.Պետք է կարողանալ կրել նմանատիպ զարդեր: Այս տիպի զարդերը շատ կսազեն միատոն հագուստին: Դուք իսկական ոճ թելադրող եք:

6.Այս ուրախ զարդը նման է ձեր բնավորությանը: Սիրում եք ուշադրության կենրոնում լինել և զարմացնել ձեր գաղափարներով: Տարբերվող եք: