Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի https://www.ffa.am/hy հետ զրույցում մեկնաբանել է Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արդյունքները.
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները:
«Բավականին հետաքրքիր վիճակահանություն է: Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը: Իռլանդիայի հավաքականին շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել նրանց հետ, իսկ Հունգարիան խաղաոճով և կարգով շատ մոտ է Իռլանդիայի հավաքականին: Պետք է լավ պատրաստվենք և ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»:
Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2025թ․ սեպտեմբեր-նոյեմբերին։