Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գրիբոյեդովի՝ ներկով պատված արձանը մաքրվել է:

Ավելի վաղ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկարներ՝ գրելով հետևյալը. «Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։