«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

 

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է լողափնյա կերպարում։ Նա կրում է դեղին լողազգեստ, ինչն էլ ընդգծել է գեղեցկուհու սլացիկ կազմվածքը։ Լիլիի վարսերը թաց են եւ արձակված, իսկ կերպարը համալրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից մոդելը մեկնաբանություն չի կատարել։