ՌԴ-ում 8-ամյա տղան թռչկոտել է մահճակալի վրա, անհաջող ընկել և մահացել։ Այս մասին հաղորդում է Kp.ru-ն։

Երեխան գլխով հարվածել է մահճակալի հիմնակմախքին։ Տղային հոսպիտալացրել են «գանգուղեղային փակ վնասվածք» նախնական ախտորոշմամբ։

Երբ երեխային հիվանդանոց են տարել, բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Հայտնի է, որ տղան ավագ եղբայր ունի։

Կատարվում է հետաքննություն։