Այնթապում ոստիկանները բնակարանագողին բռնել են հենց գողություն կատարելու ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկը գող է մտել։

Հարևանները պատուհանի վրա ոտնահետքեր էին նկատել, ենթադրելով որ հանցամիտը դեռ ներսում է՝ տունը շրջափակել էին ու ոստիկանություն ահազանգել:

Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները։

Քիչ անց վերադարձել է տանտերը, տունն ամբողջությամբ խառնված է եղել, իսկ հյուրասենյակում՝ արդեն ոստիկանների հսկողությամբ՝ իրեն անծանոթ տղամարդու է նկատել։

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բնակարանային գողություն կատարելու պահին հայտնաբերված 46-ամյա տղամարդը Երևանի բնակիչ է։

Նա ձերբակալվել է:

Նախաքննությունը վարում է Մասիսի քննչական բաժինը: