ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի բնակչուհի և լրագրող Մարիա Լակատուշը հայտնել է, թե ինչու է դեկտեմբերի 19-ին ՌԴ նախագահի տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ պարզել «Պուտինը՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառը։

Մարիան նշել է, որ սկանդալային պաստառը ոչ մի սադրանք կամ քաղաքական ենթատեքստ չի պարունակել: Լակատուշի խոսքով՝ նա պարզապես ցանկացել է գրավել Վլադիմիր Պուտինի ուշադրությունը, որպեսզի կարողանա իր հարցը տալ, սակայն դա նրան չի հաջողվել:
«Ռուսաստանում ապրում է նույնքան հայ, որքան և Հայաստանում: Գտնվելով ՌԴ-ում և պատրաստելով պաստառը՝ ես մտածում էի ռուսաստանաբնակ հայերի մասին, ում համար, ինչպես և բոլոր ռուսաստանցիների համար, Վլադիմիր Պուտինը նախագահ է»,- ասել է Լակատուշը: