Արդեն հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է «Բրաբուս»-ի վարորդը Երևանում՝ Պռոշյան փողոցում, ծեծում տաքսու տարեց վարորդին:

Մեկնաբանություններում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է տեղի ունեցածին. «Ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում, և արդյունքներն անպայման կներկայացվեն հանրությանը»,- գրել է նա: