Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո փողոցում տաքսու տարեց վարորդին ծեծած Brabus-ի վարորդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:

Այս մասին ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ վարորդն այս պահին ոստիկանությունում է և պարզվում են դեպքի մանրամասները:

Դեկտեմբերի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է վարորդը վթարից հետո ոտքով մի քանի անգամ հարվածում տաքսու վարորդին: