ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին, ժամը 17:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում (ներսում քաղաքացի կա):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել են ներքնակ և մոտ 2 քմ կենցաղային իրեր, իսկ հատակին հայտնաբերվել է Աննա Ի.-ի (ծնված 1935 թ.) այրված դին: