«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ մեղադրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական համակարգին:

«Եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թող նյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչում եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, և իմ այս հայտարարությունը ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նրա եղբայրը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: