Փաստաբանի կարծիքով` որոշման տեքստից տպավորություն են ստանում, թե ցանկացած անձի անուն կարելի գրել էր Հրայր Թովմասյանի սանիկի փոխարեն։

Դատավոր Գագիկ Պողոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Որոշման տեքստից այնպիսի տպավորություն է, որ ցանկացած անձի անուն կարելի էր գրել դրա մեջ Ն.Փանոսյանի փոխարեն և կալանավորել: Կան բաներ և երևույթներ, որոնք ոչ միայն չեն փոխվում Հայաստանում, այլ մշտապես հակում ունեն դեպի ավելի վատը»,– գրել է նա: