Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են այսօր առավոտյան Թեհրանում կործանված օդանավի անձնակազմի անդամների լուսանկարները:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Թեհրանում ուկրաինական ուղևորատար օդանավը 180 ուղևորներով և անձնակազմի անդամներով կործանվել է: Reuters գործակալության փոխանցմամբ` օդանավի բոլորողևորները մահացել են:

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737»-ը վթարի է ենթարկվել Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական խնդիրների պատճառով։