Հունվարի 10-ին, ժամը 17:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Իրականացվել է բնակիչների տարհանում, որոնցից 8-ին՝ ավտոսանդուղքի միջոցով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 19:29: