ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor TV-ի եթերում նշել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառներից մեկը նաև վարչապետ Փաշինյանի ընտանիքի շուրջ տարածվող ապատեղեկատվություններն էին, որոնց հեղինակն, ըստ «Հայկական ժամանակ»-ի, հենց Վանեցյանն էր:

«Պաշտոնանկության պատճառներից էր նաև այն, որ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել՝ այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե՝ սուտ քարոզչություն անելը»:

Հարցին, թե ինչո՞ւ լարվեցին Փաշինյանի և Վանեցյանի հարաբերությունները` Հակոբյանն ասել է. «Վանեցյանի մանկության ընկեր Արա Սաղաթելյանը համոզել է նրան, որ ինքն այսուհետ ավելի բարձր վարկանիշ ունի, քան Նիկոլ Փաշինյանը, և կարող է հայտ ներկայացնել քաղաքականություն մտնելու»:

Մանրամասները` տեսանյութում: