Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

ՏԱՍՍ-ը նշում Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել Դմիտրի Մեդվեդեւի կառավարությանը աշխատանքի համար:

«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արվել Է մեր համատեղ աշխատանքի այս փուլում, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այն արդյունքների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել»,-ասել Է նախագահը Կառավարության տանը նախարարների հետ կայացած հանդիպմանը:

«Ամեն ինչ չԷ, որ հաջողվեց անել, բայց երբեք ամեն ինչ չի ստացվում ամբողջ ծավալով»,-հավելել Է պետության ղեկավարը: Պուտինը կառավարության հին կազմին հանձնարարել Է կատարել պարտականությունները մինչեւ նոր կառավարության նշանակումը: Ինչպես նշվում Է, նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը: