ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն առաջարկում է պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Իսկ մինչ այդ կառավարությունը կնախաձեռնի միջոցառումներ՝ օգնելու սպանդանոցների կառուցման գործում ներդրում անող տնտեսվարողներին: Սա լավագույն որոշումն է ու ամենավերջին հետաձգումը»: