Երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած զինված տղամարդը, որին անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն էր վնասազերծել, Արտաշատի բնակիչ 33-ամյա Արթուր Թորոսյանն է։ Ո՞վ էր երեկ մի քանի ժամ բոլորին լարվածության մեջ պահած երիտասարդը և ի՞նչ էր ցանկանում։ Հավելյալ տեղեկությունների հետքերով Factor TV-ի նկարահանող խումբը եղել է Արտաշատում ու փորձել պարզել՝ ինչ են պատմում «Էրեբունի պլազա» զինված հարձակում գործած Արթուրի մասին հարևաններն ու ծանոթները։

Մանրամասները՝ տեսանյութում: