Նոր տարին ամենաերկար եւ ամենակարեւոր տոնն է չինական (լուսնային) օրացույցում: Փառատոնները, տոնախմբություններն այս տոնի շրջանակում տեւում են 15 օր: Տոնը նշում են ձմեռային արեւադարձից հետո երկրորդ նորալուսնի ժամանակ, հունվարի 12-ից փետրվարի 19-ի ընթացքում, գրում է Calend.ru-ն:

Հաճախ լուսնային օրացույցով Նոր տարին անվանում են «չինական», քանի որ դրա տոնակատարությունը տարածվել է Ասիայում, իսկ հետագայում նաեւ ամբողջ աշխարհում հենց Չինաստանից, որտեղ այն կոչվում է Չուն ցզե, ինչը նշանակում է Գարնան Տոն:

Դեռ ավելին, այդ տոնը նշող երկրների մեծամասնությունում «չինական» Նոր տարին պետական տոն է եւ ուրախալի իրադարձություն բոլոր ազգությունների եւ կրոնի մարդկանց համար:

Ամանորյա ընթրիքը գլխավոր ամանորյա ավանդույթն է: Ընդ որում՝ սեղանին պետք է լինեն հնարավորինս շատ ուտեստներ: Ըստ ավանդույթի՝ տոնական գիշերը սեղանի շուրջ ներկա են լինում նախնիների հոգիները, որոնք տոնախմբության լիիրավ մասնակիցներն են:

Բոլոր հաջորդող օրերին ընդունված է տեսակցել եւ շնորհավորել բարեկամներին ու ընկերներին: Ինչպես նաեւ այդ ընթացքում կազմակերպվում են ավանդական զանգվածային տոնախմբություններ՝ բեմականացված պարեր եւ դիմակներով փողոցում քայլերթեր: