Սյունիքի մարզկենտրոն Կապանում այսօր՝ հունվարի 25-ին, ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք, որ վարչապետի նախորդ մամուլի ասուլի հրավիրվել էր Վանաձորում։ Այն տևեց ավելի քան 4 ժամ։ Վարչապետը ասուլիսը սկսում է արդեն ավանդական դարձած «100 փաստ նոր Հայաստանի մասին» վիճակագրական տվյալների ներկայացմամբ։