ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում «Լավ լուր ԵԽԽՎ-ից» վերտառությամբ գրառում է կատարել, որում պատգամավորը հայտնում է. «Այսօր ընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածություս ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների և Ժողովրդավարների ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ-պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»: