Երեւանում, փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա-ի դին։


Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբը եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը։