Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել։

Այս մասին Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ.

«Հրատապ. Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»։