Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ «մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա» արտահայտությանը, ասել է. «Յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականն ու տրամաբանական լուծումը: Սպառնալիք էր, թե ոչ, չեմ կարող գնահատական տալ: Կարող է լինել էմոցիոնալ արտահայտում կամ չեմ իմանում: Նման արտահայտությունը ողջունելի չէ ոչ մի անձի կողմից»: