Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը, Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են:

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Քուչակի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:
Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղերում տեղում է ձյուն: