«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչև խմբակցությունից դուրս գալը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:


Հանդիպման ժամանակ կողմերը եկել են փոխշահավետ պայմանավորվածության, ըստ որի՝ Քոչարյանի ընտանիքը փակում է Ուրիխանյանի բանկերին ունեցած վարկային պարտավորությունները, իսկ Ուրիխանյանը ստանձնում է խորհրդարանում Քոչարյանի շահերի ներկայացուցչի դերը՝ ակտիվորեն լծվելով սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության գործին:

Ըստ ամենայնի, գործարքին մասնակից է նաև ԲՀԿ սեփականատեր Գագիկ Ծառուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: