«Մենք եղել ենք մի դաշինքի մեջ, որն ընդդեմ նախկին իշխանության է եղել ու հանուն փոփոխությունների: Էդ փոփոխությունները տեղի են ունեցել ու ամեն մեկս գնացել ենք մեր ճանապարհով: Հպարտ եմ մեր անցած ճանապարհի համար, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում: Որևէ անձնական խնդիր ես ու Նիկոլ Փաշինյանը չունենք ու չենք էլ կարող ունենալ, մեր տարաձայնությունները միայն քաղաքական են, ու դա որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես անձնական խնդիր. նման բան գոյություն չունի»,- անդրադառնալով իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին՝ ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: