Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 NV 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, հայտնում է Shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն էլ դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և կատարել գազաբալոնի հովացման աշխատանքներ: