Սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան չեմ սիրում խոսել Եվրոտեսիլից, էլի չի ստացվում։
Միշտ առիթ/անառիթ խոսում ենք տեղական արտադրողի, տեղական արտադրության մասին, չէ՞։ Բա ի՞նչ սկզբունքով ա երգարվեստը դրանից դուրս մնում։ Կարծում եմ, Հունաստանից աղջկան ուղարկելը անարդար ա Հայաստանում ստեղծագործող երգիչների նկատմամբ։
Նախ էդ աղջիկը X factor հայտնի մրցույթում հպարտ ներկայանում էր որպես Հունաստանի ներկայացուցիչ՝ հայ արմատները կես բառով էլ չշեշտեց։ Հետո,
Եվրոտեսիլը էն շատ քիչ միջազգային հարթակներից ա, որին հնարավորություն ունեն մասնակցելու Հայաստանի երգիչները, եթե չասեմ միակն ա։ Սլավյանսկիյ բազար, բան էդ ճանաչումը չունեն։
Հիմա ունենք Հայաստանում ստեղծագործող, համերգներ տվող, ասում են նույնիսկ՝ հարկեր վճարող, լիքը երգիչներ ու խմբեր ու արդեն որերրորդ անգամ Հայաստանից ուղարկում ենք եսիմ ում։ Ընդ որում, պետական գումարներով, էս հանգամանքը անտեսելն էլ ա դժվար։ Ընդ որում, կազմակերպիչները համառորեն չեն նկատում, որ ոչ Հայաստանից երգիչներն ամեն անգամ ավելի ու ավելի վատ արդյունքներ են բերում։ Ո՞վ գնաց ու խզարեց Սևակ Խանաղյա՞նը, Արծվիկը՞ թե էն մի 7-8 հոգանոց խումբը։ Որի՞ արդյունքն էր այնքան լավ, որ ոչ մի կերպ էս մտքից չեք հրաժարվում։ Բա սատարեք տեղական ստեղծագործողին։
Լիքը տաղանդավոր խմբեր ու կատարողներ կան Հայաստանում, որ արժանի են էդ հնարավորությանը, էդ big break-ին, էդ մեծ լսարանի առաջ ելույթ ունենալուն, էն հնարավորություններին, որ կարա բացի էդ մրցույթը։ Շատ են նրանք, ում երաժշտական ոճերը Հայաստանում գուցե էդքան չգնահատվեն, որքան դրսում։ Կամ էլ հակառակը՝ հենց նույն Լիլիթ Հովհաննիսյանը, որքան էլ անտարբեր լինեմ իրա երաժշտությանը, ավելի տրամաբանական ա, քան բավականին թույլ երգչուհին Հունաստանից։
Դեռ կարելի էր ինչ-որ բացառություն անել, եթե Հայաստանում անհայտ արտասահմանից արտիստ երգերի երգը բերած լիլի, բայց չէ էլի։ Երգ չկա։ Ու ինչքան էլ ասեք՝ Եվրոտեսիլը երգի մրցույթ ա, մեր քվեարկողների կորիզը մեկ ա քվեարկումա իրեն ծանոթ երգչի համար։ Սա պարզ ճշմարտությունա, որ պրոդյուսերները պետքա հասկանան արդյունքների աղյուսակը հպանցիկ ուսումնասիրելով։ Հայաստանի համար քվեարկողները մեկա հայերն են, իրանց մաքսումումը միշտ եղելա 8-րդ տեղը։ Եզակի անգամները, երբ 8-րդ տեղից անցել ենք, եղել են Հայաստանում ճանաչված ու իսկապես լավ, արտասահմանցուն ընկալելի երգ բերածները։ Վերջ։ Սա արդեն հստակ վիճակագրություն ա, կաղապար ա, ճշմարտություն ա։
Երկար ստացվեց, կմտածեք ինչ-որ շատ սրտացավ եմ էս հարցում, իրականում չէ, ուղղակի զարմանում եմ, ոնց կարելիա սենց ակնհայտ բաները չնկատել ու տարիներ շարունակ նույն սխալները թույլ տալ»։