Փետրվարի 17-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝


Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում,

Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում,

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 54 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: