Փետրվարի 18-ին հրդեհ Է բռնկել Ադրբեջանի մայրաքաղաքի «Սադարակ» առեւտրի խոշոր կենտրոնում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտնել Է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«ԱԻՆ-ի թեժ գծով տեղեկատվություն Է ստացվել Բաքվի Ղարադաղի շրջանի «Սադարակ» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի մասին: Անհապաղ արտակարգ պատահարի վայր են ուղարկվել Հակահրդեհային պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի փրկարար ծառայության համապատասխան ուժերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հրշեջները ձեռնամուխ են եղել կրակի մարմանը: Բռնկման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: