Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 08:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոստիկանության բաժնի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են «Mercedes Benz» եւ «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։