«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն, անդրադառնալով փետրվարի 4-ին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու օրը նրա աջակիցների կողքին լինելու հարցին, ասել է. «Երբ ես բանտարկված էի, Ռուբեն Հայրապետյանն այն քիչ մարդկանցից էր ում ես կարող էի դիմել, որպեսզի իմ որդու կողքին լինի: Ես կարծում եմ՝ Հայաստանում քիչ կան Ռուբեն Հայրապետյանի տեսակի մարդիկ։ Ինքն էն մարդկանցից էր, որ ասում էր՝ Սերժ Սարգսյանին դիմելու եմ, ասեմ՝ Շանթին ինչ անում եք, արեք, բայց երեխուն՝ Շահենին չկպչեք»,- նշել է նա:
Շանթ Հարությունյանը եթերի ընթացքում հերքել է այն տեսակետը, թե իր և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները ֆինանսի վրա են ձևավորված։

Մանրամասները՝ տեսանյութում: