Աշխարհում հիստերիա է սկսվել կորոնավիրուսի կապակցությամբ: Հարկավոր է պաշտպանել ինքներդ Ձեզ և Ձեր հարազատներին՝ հետևելով պրոֆիլակտիկայի ընդհանուր կանոններին:

Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց.


Ամենակարևորը ձեռքերի և օգտագործման տակ գտնվող մակերեսների մաքրության պահպանումն է: Հաճախ լվացեք ձեռքերն օճառով կամ հակաբորբոքային միջոցներ օգտագործեք:
Փորձեք կողտոտ ձեռքերով չդիպչել բերանին, քթին կամ աչքերին:
Ձեզ մոտ միշտ պահեք ձեռքերի հակաբորբոքային գելեր, որպեսզի յուրաքանչյուր պարագայում հնարավորություն ունենաք մաքրելու ձեռքերը:
Ուտելուց առաջ լվացեք ձեռքերը:
Հտակապես ուշադիր եղեք այն ժաանակ, երբ գտնվում եք մարդաշատ վայրերում և հասարակական տրանսպորտում:
Առավելագույնս կրճատեք նման վայրերում ինչ-որ մակերեսների կամ առարկաների դիպչելը, նաև մի դիպչեք Ձեր դեմքին:
Պահեք Ձեզ մոտ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ և փակեք դրանով բերանն ու քիթը, երբ հազում եք կամ փռշտում: Օգտագործումից հետո դրանք անմիջապես դեն նետեք:
Մի կերեք ընդհանուր ափսեի կամ տուփի մեջ դրված սնունդ՝ չիպսեր, թխվածքաբլիթներ և այլն, եթե մյուսները դրանց արդեն դիպչել են իրենց ձեռքերով:
Խուսափեք ձեռքսեղմումներից և համբույրներից, քանի դեռ համաճարակային իրավիճակը չի կարգավորվել:
Աշխատավայրում պարբերաբար մաքրեք սարքավորումներն ու առարկաները, որոնց դիպչում եք:
Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակ.


Ուշադիր կերպով փակեք քիթն ու բերանը դիմակով և հետից ամրացրեք այն ականջներին:
Օգտագործման ընթացքում մի դիպչեք դիմակին: Օգտագործված դիմակին դիպչելուց հետո լվացեք ձեռքերը:
Երբ դիմակը դառնում է խոնավ և կեղտոտվում է, փոխեք այն և կրեք նորն ու չորը:
Մի օգտագործեք բազմանգամյա օգտագործման դիմակներ: Դիմակը պետք է դեն նետել յուրաքանչյուր օգտագործումից հետո: