Ես վստահ եմ, որ Հայաստանը բացարձակ պատրաստ չի էս վիրուսին:
Բացարձակ:
Բոլոր ոլորտներում անլրջություն է տիրում, բայց հատկապես առողջապահության նախարարի անլրջությունն ա վիրավարում իմ հպարտությունը:
Վստահ եմ, եսլի չտո՝ փաստի առաջ ենք կանգնելու:
Ինչով ենք պատրաստ, եթե սովորական գրիպով հիվանդը չի կարողանում դիմակ գնել, նորմալ պայմաններում բուժվել?
Ի

նչով ենք պատրաստ, եթե երկրի հիվանդանոցների մեծ մասը հակասանիտարական վիճակում են:

Սովորական գրիպի էպիդեմիա է, անգամ մանկապարտեզ - դպրոցները չփակեցինք, հիմա էլ հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, ով ա տերը, թե պարզեն՝ ում մոտ ինչ վիրուս ա...

Ավելի հեշտ ա իրար հակասող տեքստեր ասել, թե անվտանգ վիրուս է, կամ էլ ինչներիդ ա պետք դիմակը, թե դիմակը չի փրկում՝ աչքերի միջոցով էլ կարելի է վարակվել , քանզի օդակաթիլային է: Անկապ ելույթներ ենք լսում, փոխանակ նախորոք շատ լուրջ միջոցառումներ ձեռնարկվեն:

Էս անլրջությունը ինձ ավելի ա սարսափեցնում, քան ինքը կորոնավիրուսը:
Հ.Գ. Ոչ մի կարանտին չկա Հայաստանում, գալիս սահմանը անցնում են, թե մեքենայով, թե ինքնաթիռով, իսկ գաղտնի շրջանը 20 օր կարա տևի:
Պիտի չէ, մի բան արագ մտածվի: Թող էն մոնումենտի դղյակները արագ վեր ածեն հոսպիտալների, մարդկանց պահեն կարանտինի մեջ, հետո նոր տուն թողնեն:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/3494914017246173