Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկրորդ դեպքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների նկատմամբ վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա նշել է, որ վիրուսը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով վերջերս է վերադարձել Իտալիայից: Գամկրելիձեի հավաստմամբ՝ հիվանդի վիճակը կայուն է: