ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:

Նախագիծն իրենից ենթադրում է այն, որ կառավարության հաստատած մասնագիտություններով սովորող մագիստրատուրայի, ասպիրատուրայի և օրդինադուրայի ուսանողների վարձը ուստարվա վերջում պետությունը կփոխհատուցի, եթե նրանք գրանցված աշխատող են և իրենց եկամտահարկը առնվազն այդ ուսման վարձի չափով է:

Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայն: