Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա դեպքը միայն բռնության մասին չի, նաև զույգերի համատեղ կյանքի մշակույթի մասին է: Կանայք պիտի այնքան համարձակ և անկախ լինեն, որ նման անասուններից հեռանան, տղամարդիկ այնքան պիտի դաստիարակված լինեն, որ իրենց գոյության փաստը որևէ մեկին չպարտադրեն: Ու սրանք երեխաներին պիտի սովորեցնել տանը, մանկապարտեզում, դպրոցում: Կռվով միասին ապրելը ո՞րն է: Դա կյանք չի, դժոխք է: Եթե որևէ մեկին դուր է գալիս դժոխքում ապրելը, ուրիշ բան: Երջանկությունն իրականում շատ պարզ բան է՝ եթե կարողանում ես ուրիշին երջանկացնել, ուրեմն երջանիկ ես: Ու սրանով իսկ բարդ է. նախ պիտի հասկանաս՝ ինչպես երջանկացնել կողքինիդ: Հնարավոր չի՞ երեխաներին սա հասկացնել: Ձեր երեխաներին այնպես դաստիարակեք, որ նրանց համար երջանկություն լինի ուրիշին երջանկացնելը»: