Գորիսում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեջբերեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքերը. «Թող տարօրինակ չթվա, բայց ուզում եմ ելույթս ավարտել ՍԴ գործող նախագահ Հ. Թովմասյանից մեջբերումով: Վերջերս նա հարցազրույցներից մեկում ասել է՝ եթե մի Սահմանադրական դատարան պիտի փաթեթավորի իշխանությունների որոշումները, ուրեմն այդ Սահմանադրական դատարանն աղետ է երկրի գլխին: Մենք լրիվ համաձայն ենք դրա հետ: Ասում ենք՝ էս Սահմանադրական դատարանը, որ իր գոյության ողջ ընթացքում զբաղվել է իշխանության որոշումները փաթեթավորելով, պետք է գնա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: