Շարունակելով կուրթանցի Մեխակ Առաքելյանի թեման՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քաղաքական հայտնի շրջանակները Մեխակին սարքել են դրոշ, թե իբր տեսեք՝ ինչ ա կատարվում ՀՀ-ում: Բա՝ ա՛յ խելոքներ, Մեխակը ձեր իշխանության վախտ ա ծնվել, մեծացել, տունը կորցրել ու չի ստացել, բա ինչի՞ մինչև հիմա չեք լուծել Մեխակի հարցը: Ինչի՞ ա նա առողջական այդ վիճակին: 50 անգամ հայտարարել եք «աղետի գոտի» հասկացությունը վերացնելու մասին, ինչի՞ չեք վերացրել: Բա ձեր իշխանության օրոք են էդ երեխեքը ծնվել, մեծացել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել կուրթանցի Մեխակից: