Բռնության ենթարկված գյումրեցի 13-ամյա Նազելիի եղբայրն արդեն Հայաստանում է: Եկել է միայնակ, կապրի մյուս հորաքրոջ հետ:

Տղայի կյանքը հայրական տանը, իր մեկնաբանմամբ, անտանելի է դարձել հոր մահից հետո:
Առայժմ չի պատրաստվում այցելել քրոջը: Իր խոսքով՝ հիմա շոկի մեջ է, հանդիպումն ավելի ուշ է ծրագրում:
Հորաքույրն էլ նշում է, որ իրեն հանգիստ չի տալիս Նազելիի վիճակը, բայց ինքը հիվանդ է, չի կարողանա զբաղվել աղջկա խնամքով: «Գոնե ոտքի կանգնեցնեն, կկարողանամ մի բան անել»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: