ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով կորոնավիրուսի վարակի հետ կապված դասերի հետաձգմանը, ասել է.

«Մենք կայացրեցինք որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, դասեր չեն լինի, ու այդ ընթացքում մարտի 18-19-ին ևս մեկ

անգամ կանդրադառնանք թեմային ու եթե գտնենք անհրաժեշտություն, կրկին կերկարաձգենք»: