Մոսկվայի Շելկովո շրջանի Ոստիկանության հետախուզման պետ մայոր Վյաչեսլավ Գորնեևը և նրա ենթական՝ օպերլիազոր Տատյանա Պուլրիշևան, մի քանի անգամ ֆոտոսեսիա են կազմակերպել դիակների ֆոնին: Դա տեղի է ունեցել №67 հիվանդանոցի դիահերձարանում: Լուսանկարները հայտնվել են համացանցում՝ հարուցելով օգտատերերի զայրույթը: Դրանից հետո նրանց հեռացրել են աշխատանքից: