Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել եւ ձերբակալվել է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը նշեց, որ ձերբակալման մասին ՀՀ ոստիկանությունը տեղեկացվել է, սահմանված կարգով կնախաձեռնվի էքստրադիցիոն գործընթացը:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը որպես մեղադրյալ ներգրավվեց նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հարությունյանը հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբեր ամսից: